00:00:00

Ֆրանսիայում անհայտ տղամարդը, Մուհամեդ մարգարեի անունը բացականչելով, հարձակվել է ոստիկանների վրա

20:11, 08 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ֆրանսիական Կանն քաղաքում քաղաքում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, ոստիկանները ողջ են, իսկ հարձակում իրականացնողը ծանր վիրավոր է: Կաննի քաղաքապետ Դավիդ Լիսնարի խոսքով՝ անհայտ տղամարդը տեղի ժամանակով 6:30-ին (երևանյան 9:30) փորձել է սպանել ոստիկաններին, որոնք հերթապահություն էին անում մեքենայում՝ գտնվելով կենտրոնական ոստիկանական բաժանմունքի մոտակայքում: Բացելով մեքենայի դուռը տղամարդը դանակով հարվածել է ղեկին նստած ոստիկանին, այնուհետև շրջանցելով մեքենան՝ փորձել է հարվածել երկրորդին: Ոստիկանները կրակ են բացել և «չեզոքացրել» են նրան: Ոստիկանությունն ու ՆԳՆ-ն կարծում է, որ կատարվածն ահաբեկչական գործողություն է, քանի որ հարձակում իրականացրած տղամարդը բացականչել էր Մուհամեդ մարգարեի անունը: Վերջինս հիվանդանոցում է, բժիշկները չեն խոստանում, որ նա ողջ կմնա: Նրա ինքնության մասին պաշտոնական տեղեկություն չկա, սակայն BFM հեռուստաալիքը հայտնել է, որ նա Ալժիրի քաղաքացի է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր