00:00:00

ԿԳՄՍ փոխնախարարը երեք օրով մեկնում է Փարիզ. Գլոբալ հանդիպման է մասնակցելու

19:15, 08 նոյեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը 3 օրով գործուղվում է Փարիզ: Որոշմանմեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին 2021 թվականի նոյեմբերի 9-ից 11-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի շրջանակներում կայանալիք Կրթության վերաբերյալ բարձրաստիճան գլոբալ հանդիպմանը մասնակցելու նպատակով: 2. Կարեն Թռչունյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման բոլոր ծախսերը՝ ներառյալ «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարը, կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր