00:00:00

«Հայաստանը պետք է մի կողմ դնի թշնամությունն ու նայի ապագային». Թուրքիայի պաշտպանության նախարար

18:03, 08 նոյեմբեր 2021 Հասարակություն

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուսուլի Աքարը՝ երկրի Գլխավոր շտաբի պետի Յաշիր Գյուլերի ուղեկցությամբ ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտին նվիրված միջոցառումներին: «Չի կարելի է ապագա կառուցել միմյանց նկատմամբ ատելության և չարության հիման վրա: Դա վերջապես պետք է հասկանան նաև Երևանում: Հայաստանը պետք է մի կողմ դնի թշնամությունն ու նայի ապագային»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Աքարը: «Ադրբեջանի և Թուրքիայի եղբայրությունն անքակտելի է: Այդպես եղել է, կա ու կլինի: Այսօր կարևոր է ապահովել կայունության և խաղաղության երկարատևությունը  տարածաշրջանում: Այս առումով կարևոր քայլ է դարձել Շուշիի հռչակագիրը»,-ասել է թուրք նախարարը: Աքարը հավելել է, որ «Հայաստանի իշխանությունները պետք է վերանայեն քաղաքականությունը և օգտվեն պատմական հնարավորությունից տարածաշրջանում համագործակցություն ծավալելու համար, այդ թվում՝ «3+3» հարթակի միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր