00:00:00

Ոսկին երրորդ օրն անընդմեջ շարունակում է թանկանալ

17:37, 08 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ոսկին երկուշաբթի երրորդ օրն անընդմեջ շարունակում է թանկանալ, այդ ընթացքում գինն արդեն աճել է 3.5 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները: Նյու Յորքի Comex բորսայում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.27 տոկոսով կամ 4.8 դոլարով՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց հասնելով 1821.6 դոլարի։ Արծաթի դեկտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.77 տոկոսով՝ մեկ ունցիայի դիմաց հասնելով 2340 դոլարի: Վերջին երեք աճուրդային նստաշրջանների ընթացքում ոսկին թանկացել է 3.5 տոկոսով։ Դրան նպաստել է հինգշաբթի եւ ուրբաթ օրերին ԱՄՆ տասնամյա պետական ​​պարտատոմսերի եկամտաբերության գրեթե 10 տոկոս անկումը` մինչեւ 1.455 տոկոս: Բացի այդ, երկուշաբթի դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը վեց երկրների՝ ԱՄՆ-ի հիմնական առեւտրային գործընկերների արժույթների զամբյուղի նկատմամբ) նվազել է 0.08 տոկոսով՝ հասնելով 94.24 կետի։ Դոլարի արժեզրկումն ավանդաբար նպաստում է ոսկու գնանշումներին։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր