00:00:00

Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 8-ի հանրահավաքին ընդգրկուն ելույթով հանդես կգա․ Ագնեսա Խամոյան

21:57, 06 նոյեմբեր 2021 Հասարակություն

«Սա խորհրդարանական ընտրություններից հետո «Հայաստան» դաշինքի հրավիրած առաջին հանրահավաքն է և բնական է, որ դաշինքի ղեկավար, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն ներկա է լինելու հանրահավաքին, այլ նաև ընդգրկուն ելույթով է հանդես գալու՝ անդրադառնալով կուտակված հարցերին»,- NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստան դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք նոյեմբերի 8-ի հանրահավաքին ելույթով հանդես է գալու նաև Ռոբերտ Քոչարյանը։ Պատգամավորը միաժամանակ ընդգծեց, որ իրեն զարմացնում է հանրահավաքին՝ նախագահ Քոչարյանի մասնակցության և ելույթի մասին տրվելիք հարցերը, նկատելով, որ ոչ իրենց դաշինքի նպատակներն են փոխվել, ոչ էլ նախագահ Քոչարյանն է ետ կանգնել պայքարից՝ այն է օր առաջ ձերբազատվել այս իշխանություններից։ «Ընտրություններից հետո տարբեր գնահատականներ են հնչում մեր գործունեությանը, կան տեսակետներ, թե մենք միայն խորհրդարանական պայքարով ենք բավարարվել, մեր երկրի ճակատագիրը շարունակում է վտանգված մնալ, աշխարհաքաղաքական օղակը մեր շուրջ սեղմվում է, և այս պայմաններում,  կարծում եմ, մեր երկրի ճակատագրով անհանգիստ քաղաքացիները վստահաբար նոյեմբերի 8-ի հանրահավաքում կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները»,- հայտարարեց պատգամավորը, ընդգծելով, որ նոյեմբերի 8-ին դրվելու է համահայկական դիմադրության մեկնարկը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր