00:00:00

Վիետնամում մետրոյի առաջին գիծը սկսել է գործել Հանոյում

20:28, 06 նոյեմբեր 2021 Հասարակություն

Վիետնամի մայրաքաղաքում շաբաթ օրը գործարկվել է մետրոյի առաջին գիծը։ Ինչպես տեղեկացրել են տրանսպորտի քաղաքային վարչությունում, Հանոյի իշխանությունները բոլոր ուղեւորներին անվճար երթեւեկության իրավունք են տրամադրել առաջին 15 օրերին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ 13 կիլոմետրանոց երկաթուղին քաղաքի կենտրոնը կապում է նոր հեռավոր բնակելի թաղամասերի հետ։ 12 գնացք երթեւեկելու է 35 կմ/ժ արագությամբ, դրանցից յուրաքանչյուրը կազմված է չորս վագոնից եւ հաշվարկված է ավելի քան 900 ուղեւոր տեղափոխելու համար։ Առաջին գծի բոլոր կայարանները հայ-թեք ոճով են՝ գունավոր ապակով երեսպատված, իսկ գնացքները կանաչ  են։ Կայարանների եւ վագոնների վահանակների ցուցումները վիետնամերեն եւ անգլերեն են։ Նոր տրանսպորտային օբյեկտի շահագործումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 29-ին տեղական մարմինը հաստատել է առաջին գծի շինարարության որակի փորձաքննության արդյունքները։ Փորձնական գործարկումը իրականացվել է 2020թ. դեկտեմբերին։ Իրականացվել է ավելի քան 70 հազար կիլոմետր թեստային փորձարկում։ Դրանք հաստատել են, որ գիծը պատրաստ է աշխատելու առեւտրային նպատակներով։ Առաջին գծի շինարարությունն սկսվել է 2011թ.։ Ենթադրվում էր, որ փորձնական գործարկումը տեղի կունենան 2013թ., իսկ 2014-ի սկզբին այն կդառնա քաղաքային տրանսպորտի համակարգի ինտեգրված մասը։ Բայց բազմաթիվ ձգձգումները նախագծի սկզբում՝ բազմաթիվ դժվարությունների հետ կապված, 160 տոկոսով ավելացրին շինարարության արժեքը եւ զգալիորեն հետաձգեցին գործարկման ժամկետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր