00:00:00

Գերմանիայում տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա

19:50, 06 նոյեմբեր 2021 Հասարակություն

Գերմանիայում Intercity Express ընկերության ճեպընթացներից մեկում 27-ամյա արաբ տղամարդը դանակով հարձակվել է ուղևորների վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Bild-ը: Գնացի ընթացքը դադարեցվել է, դեպքի վայրում ոստիկանությունը փորձում է պարզել միջադեպի պատճառները: Հաղորդվում է, որ տղամարդը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում, չի բացառվում, որ նա հոգեկան խանգարումներ է եղել: Ոստիկանությունն այս պահին բացառում է ահաբեկչության հնարավորությունը: Հարձակման ենթարկված երկու ուղևոր ծանր վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր