00:00:00

Նյու Դելիի երկինքը Դիվալիի տոնակատարությունից երկու օր անց պատվել է թունավոր օդով. Reuters

19:15, 06 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հնդկաստանի մայրաքաղաքի երկինքը շաբաթ պատվել է թունավոր օդով, քանի որ օդի աղտոտվածության մակարդակը վտանգավոր բարձր ցուցանիշների է հասել: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, օդի աղտոտվածության մակարդակի բարձրացման պատճառը երկու օր առաջ «Դիվալիի» տոնակատարության (Լույսի և կրակի փառատոն) ժամանակ տեղի ունեցած հրավառություններն են եղել, որոնք քաղաքացիները կազմակերպել են՝ խախտելով դրանք արգելող օրենքը: Նյու Դելիում օդի որակի ինդեքսը կազմում է 456՝ 500-ից, ինչը խոսում է աղտոտվածության «խիստ» մակարդակի մասին, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ոչ միայն հիվանդությունն ունեցող, այլև առողջ մարդկանց վրա: Օդի որակի ինդեքսը չափում է օդում PM2.5 թունավոր մասնիկների կենտրոնացման մակարդակը, որը կարող է առաջացնել շնչառական և սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ, այդ թվում՝ թոքերի քաղցկեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր