00:00:00

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը երկխոսություն են վարում ռազմավարական կայունության վերաբերյալ

18:26, 06 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը կառուցողական եւ առարկայական երկխոսություն են վարում ռազմավարական կայունության վերաբերյալ, կողմերը քննարկում են բազմաթիվ հարցեր։ Այս մասին ուրբաթ ռուսաստանցի լրագրողներին ասել է ՄԱԿ-ում եւ Ժնեւում միջազգային այլ կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Անդրեյ Բելոուսովը, որը Ռուսաստանը ներկայացնում է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի Առաջին կոմիտեի նիստերում, համաշխարհային կազմակերպության Նյու Յորքի կենտրոնատեղիում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «[Ռազմավարական] երկխոսության շրջանակում առարկայական բանավեճերի երկարատեւ ընմիջումից հետո, որովհետեւ հանդիպումներ լինում էին, բայց առարկայական բանավեճեր, որպես այդպիսին [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփի վարչակազմի օրոք տեղի չէին ունենում, այժմ [Ժնեւում ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդիպումից հետո] սկսվել է իսկապես առարկայական եւ կառուցողական մտքերի փոխանակում»,- ասել է Բելոուսովը։- Մեր գործընկերները Մոսկվայում հիմնականում կենտրոնացած են հենց այդ ուղղությամբ։ Այս երկխոսության շրջանակում քննարկվում են բազմաթիվ հարցեր, որոնցով զբաղվում է Ռուսաստանի ԱԳՆ սպառազինությունների չտարածման եւ վերահսկողության վարչությունը»։ Հունիսին Ժնեւի գագաթաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը պայմանավորվել են վերսկսել ռազմավարական կայունության վերաբերյալ խորհրդակցությունները։ Այդ ժամանակվանից տեղի է ունեցել շփումների երկու ռաունդ՝ հուլիսի 28-ին եւ սեպտեմբերի 30-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր