00:00:00

Ճապոնիայի ԱԳՆ նոր ղեկավար կդառնա պաշտպանության նախկին նախարար Յոսիմասա Հայասին

17:29, 06 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ճապոնիայի արտաքին գործերի նոր նախարար կդառնա Յոսիմասա Հայասին, որը մինչ այդ զբաղեցրել  էր պաշտպանության, գյուղատնտեսության, կրթության նախարարների պաշտոնները։ Այս մասին շաբաթ տեղեկացրել է NHK հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ վարչապետ Ֆումիո Կիսիդան արդեն կայացրել է այս կադրային որոշումը։ Պաշտոնապես կառավարության նոր կազմը պետք է հաստատվի նոյեմբերի 10-ին։ Այդ ժամանակ էլ կբացվի Ճապոնիայի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, տեղի կունենա քվեարկություն երկրի նոր վարչապետի համար. Կիսիդան կվերընտրվի կառավարության ղեկավարի պաշտոնում եւ կդառնա Ճապոնիայի 101-րդ վարչապետը։ Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը  թափուր էր այն բանից հետո, երբ Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Տոսիմիցու Մոտեգին ստանձնել էր Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Մինչեւ կառավարության նոր կազմի հայտարարումը ԱԳՆ ղեկավարի գործառույթները կատարում է անձամբ վարչապետ Կիսիդան։ Հայասին եղել է երկրի պաշտպանության նախարարը 2009թ. հուլիս-սեպտեմբերին։ 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. սեպտեմբեր եւ 2015թ. փետրվար-հոկտեմբերին գլխավորել է գյուղատնտեսության, անտառտնտեսության եւ ձկնորսության նախարարությունը։ 2017թ. օգոստոսից մինչեւ 2018թ. հոկտեմբեր Հայասին կրթության, մշակույթի, սպորտի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարն էր։ Հոկտեմբերի 31-ին Ճապոնիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։  ԼԴԿ-ն կարողացավ պահպանել բացարձակ մեծամասնությունը ստորին պալատում՝ ստանալով 261 տեղ 465-ից։ Սա 15-ով քիչ է, քան 2017թ. ընտրություններում։ Կառավարող կոալիցիայում լիբերալ-դեմոկրատների կրտսեր գործակցի՝ «Կոմեյտո» կուսակցության պատգամավորները զբաղեցրել են 32 աթոռ՝ իրենց դիրքերն ամրացնելով երեք մանդատով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր