00:00:00

Ընկել է պատուհանից. Բեռլինում մահացել է Գերմանիայում ՌԴ դեսպանատան աշխատակիցը

01:29, 06 նոյեմբեր 2021 Հասարակություն

Բեռլինում մահացել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, տեղեկությունը հաստատել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը: Նա հավելել է, որ անձնական տվյալների և տեղեկատվության պաշտպանության դրույթների պատճառով չի կարող որևէ մանրամասներ ներկայացնել: Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատունը չի մեկնաբանում իր աշխատակցի մահը «էթիկական պատճառներով»: Ի սկզբանե դեսպանատան աշխատակցի մահվան մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր գերմանական Spiegel ամսագիրը: Նշվում է, որ տղամարդը ընկել է դեսպանատան համալիրում գտնվող բազմահարկ շենքի պատուհանից: «35-ամյա քաղաքացին, պաշտոնական դիվանագիտական ցուցակի համաձայն, 2019 թվականի ամռանից Բեռլինում հավատարմագրված է որպես դեսպանության երկրորդ քարտուղար»,- գրում է ամսագիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր