00:00:00

Մադրիդում ոստիկանները գնդակահարել են դանակով անցորդներին սպառնացող տղամարդուն

23:33, 05 նոյեմբեր 2021 Հասարակություն

Իսպանիայի ոստիկանությունն ուրբաթ Մադրիդում գնդակահարել է դանակով անցորդներին սպառնացող տղամադրուն, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Cope ռադիոկայանը: Դրա տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում տեղական կլինիկայի մոտ։ Նշվում է, որ տղամարդու մոտ մեծ խոհանոցային դանակ է եղել։ Հարձաակվողն անօթեւան էր, ով սկսել էր սպառնալ անցորդներին։ Երբ ոստիկանները դեպքի վայր էին ժամանել, նա վիրավորել էր նրանցից մեկին ձեռքի հատվածում։ Արդյունքում ոստիկանները ստիպված էին հրազեն կիրառել։ Հարձակվողը, ով ստացած վնասվածքներից մահացել է, Աֆրիկայից էր, նա մոտ 35 տարեկան էր։ Միայն անցած տարվա ընթացքում տղամարդը չորս անգամ բերման էր ենթարկվել պետական ​​պաշտոնյաների վրա հարձակման համար: Նշվում է, որ ոստիկանությունը տեղի ունեցածն ահաբեկչություն չի համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր