00:00:00

Գործող իշխանությունների պահվածքի պայմաններում բանակում բարեփոխումները դոփելու են տեղում . Տիգրան Աբրահամյան

14:44, 05 նոյեմբեր 2021 Հասարակություն

Արցախի պաշտպանության բանակը վերականգնման և բարեփոխումների լուրջ խնդիր ունի, դեռ երկար ճանապարհ պետք է անցնի, սակայն հետպատերազմական ժամանակաշրջանում ՊԲ-ում իրականացված փոփոխությունները մի քանի քայլով առաջ են այն վիճակից, ինչ ունենք Հայաստանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Շարունակում եմ պնդել, որ և՛ զորքերում, և՛ պահեստազորում ունենք սպաներ, գեներալներ, որոնք բանակի փոփոխություններում կարող են վճռական դերակատարություն ստանձնել ու առաջ մղել ցանկացած ծանր գործընթաց, սակայն ՀՀ գործող իշխանությունների պահվածքի, դիլետանտության, խորքային բարեփոխումների հարցում կամքի բացակայության պայմաններում այս բարեփոխումները, ըստ այդմ՝ անվտանգության վերականգման գործընթացը կամ դոփելու է տեղում կամ անհրաժեշտ արդյունք չի տալու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր