00:00:00

Ավստրիացի բարձրաստիճան զինվորականին կասկածում են Ռուսաստանի հետ կապերի մեջ

02:59, 05 նոյեմբեր 2021 Հասարակություն

Ավստրիայի բարձրաստիճան զինվորական Գուստավ Գուստենաուին կասկածում են Ռուսաստանի հետ կապերի մեջ եւ հեռացրել են Ավստրիայի պաշտպանության նախարարության անվտանգության քաղաքականության գրասենյակի ղեկավարի պաշտոնից, որը խորհրդատվություն է տալիս ռազմական ղեկավարությանը եւ պաշտպանության նախարարին: Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Պարզվել է նաեւ նրա կապը Wirecard ընկերության նախկին մենեջեր Յան Մարսալեկի հետ։ Պարբերականը նշում է, որ Գուստենաուն բյուջեից միջոցներ է հատկացրել այն նախագծերի համար, որոնց մասնակցել է Մարսալեկը, նրանք նաև մի քանի անգամ տեսնվել են: Գուստենաուի դեմ մեղադրանքներ չեն առաջադրվել, իսկ նա ասել է, որ «Ռուսաստանի հետ շփումները բացառապես պաշտոնական բնույթ են կրել եւ տեղի են ունեցել հրամաններին համապատասխան»: Այժմ Գուստենաուն «անորոշ հետազոտական պաշտոն» է զբաղեցնում ազգային պաշտպանության ակադեմիայում, նշում է թերթը: Բացի այդ, զինվորականը պնդում է, որ իր ցանկությամբ է փոխել աշխատավայրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր