Չավուշօղլուն հայտարարել է, որ Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բայդենի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:
«Մենք անհամաձայնություն ենք հայտնել Քրդստանի աշխատավորական կուսակցության, C-400-ի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշման հետ, այդ դիրքորոշումը չի համապատասխանում դաշնակցային հարաբերությունների ոգուն։ Մենք կստեղծենք աշխատանքային խումբ այդ հարցերը լուծելու համար»,- Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքը մեջբերում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիան և ԱՄՆ-ը աշխատանքային խումբ կստեղծեն մի շարք հարցերի, այդ թվում՝ С-400-ի հետ կապված իրադրության կարգավորման համար: