00:00:00

Ա.Թաթոյանը քաղաքականությամբ է զբաղվում. Արմեն Գրիգորյան

02:39, 05 նոյեմբեր 2021 Հասարակություն

Արման Թաթոյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվում, և շարունակում եմ պնդել դա,- Factor TV-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու նկատել, որ քաղաքական գործունեություն ասելով նկատի ունեմ անաչառ չլինելը, որովհետև կա պատմություն։ «Եթե չեմ սխալվում, նա նշանակվել է 2016 թվականին, և Սարի թաղի դեպքերի ժամանակ իշխանության գործադրած ուժի մեջ մեղադրում էր ցուցարարներին»,- է ասել է Արմեն Գրիգորյանը Լրագրողի այն դիտարկմանը, որ Արման Թաթոյանն արձանագրել էր, «եթե այդ երթն ունենար խաղաղ նպատակ, չէր անցկացվի Սարի Թաղի մութ ու նեղ փողոցներով, զինված խմբին միանալու կոչերով»՝ Ա.Գրիգորյանն արձագանքել է՝ «Մութ փողոցներով քայլում էին․․․ այն ժամանակ մեղադրում էր քաղաքացիներին, մինչդեռ մարդու իրավունքների պաշտպանի գործառույթն է՝ քաղաքացուն պաշտպանել պետությունից, մանավանդ՝ ավտորիտար ռեժիմում։ Հիմա ամբողջ քննադատության թիրախ է իշխանությունը։ Ես հասկանում եմ, որ գործառույթ ունի, և մարդու իրավունքների պաշտպանության հարցում որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես միակ խնդիրը տեսնում եմ, որ քաղաքական հայտարարություններ է անում իր լիազորությունների հետ որևէ առնչություն չունեցող և այն ժամանակ նմանատիպ հայտարարություն չէր անում։ Ասում էր՝ ինչո՞ւ եք Սարի Թաղում մութ ճանապարհներով գնացել, մեղադրում էր ցուցարարներին։ Այս տրամաբանության մեջ է իմ տեսած խնդիրը»։ Իսկ երբ լրագրողը հակադարձել է, որ մեկ այլ իրականություն էլ կա․ Արման Թաթոյանը, այնուամենայնիվ, գնում է սահմանային գյուղեր, փաստագրական աշխատանքներ է իրականացնում, միջազգային կառույցներում է ներկայացնում Ադրբեջանի ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները։Արդյոք չի կարծում, որ այս դիմակայությունը կարող է վնասել այդ աշխատանքներին՝ Ա.Գրիգորյանը կրկին պնդել է, թե ՀՀ ՄԻՊ Ա.Թաթոյանը քաղաքականությամբ է զբաղվում։ «Երբ նա քաղաքականությամբ է զբաղվում, այդ ժամանակ է նա վնաս հասցնում այդպիսի զեկույցներին։ Որևէ մեկը հարցականի տակ չի դնում նրա կատարած այդպիսի աշխատանքները։ Երբ լիազորությունների շրջանակում ցանկացած պաշտոնյա զբաղվում է գործունեությամբ, նրան որևէ մեկը բան չի ներկայացնում՝ պահանջ կամ խնդիր։ Միակ խնդիրն այն է, ինչպես նշեցի, քաղաքական գործունեությամբ է զբաղվում, երբեմն՝ քաղաքացիներին մեղադրելը 2016-ին, 2018 թվականից հետո այլ դիրքորոշումներ ունենալը։ Խնդիրը միայն այդտեղ է։ Սրա մասին է եղել ողջ խոսակցությունը, և անհասկանալի է նույնիսկ այդ զեկույցի ժամանակ այլ թեմաներ քննարկելը»,- հայտարարել է ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր