00:00:00

Չինաստանը հայտարարել է, որ միջուկային զինանոցի վերաբերյալ ԱՄՆ զեկույցը «լի է նախապաշարմունքներով»

02:29, 05 նոյեմբեր 2021 Հասարակություն

Չինաստանը հայտարարել է, որ միջուկային զինանոցի վերաբերյալ ԱՄՆ զեկույցը «լի է նախապաշարմունքներով», հաղորդում է AFP-ը: Չինաստանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Պենտագոնը հայտարարել է, որ Չինաստանն իր միջուկային զենքն ավելի արագ է ստեղծում, քան սպասվում էր: Ամերիկյան զեկույցում ասվում է, որ Չինաստանը կարող է ունենալ 700 միջուկային մարտագլխիկ մինչեւ 2027 թվականը, իսկ 1000 միջուկային մարտագլխիկ՝ մինչեւ 2030 թվականը, ինչը երկուսուկես անգամ ավելի է, քան Պենտագոնը կանխատեսել էր ընդամենը մեկ տարի առաջ: «ԱՄՆ պաշտպանության նախարարության հրապարակած զեկույցը, ինչպես եւ նախորդ նմանատիպ զեկույցները, անտեսում է փաստերն ու  լի է նախապաշարմունքներով»,-ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը: Նա հավելել է, որ Վաշինգտոնն օգտագործել է զեկույցը «Չինաստանի միջուկային սպառնալիքի մասին աղմուկ բարձրացնելու համար»։ Նա ԱՄՆ-ն անվանել է «աշխարհում միջուկային սպառնալիքի ամենամեծ աղբյուրը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր