00:00:00

Արմեն Մուրադյանը ցավալի լուր է հայտնում

00:31, 05 նոյեմբեր 2021 Հասարակություն

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բժշկական համայնքը կրկին ցավալի կորուստ ունի … Խորը ցավով տեղեկացա, որ կյանքից հեռացել է պրոֆեսոր Էդուարդ Սեկոյանը: Անվանի մասնագետը «Հայաստանի կլիման և բուժ-առողջարարական ռեսուրսները» ատլասի պատասխանատու համախմբագիրն էր, 200-ից ավել գիտական աշխատանքի, բազմաթիվ գյուտերի, ուսումնա-մեթոդական ձեռնարկների հեղինակ: ԵՊԲՀ շրջանավարտը հետաքրքիր մասնագիտական ուղի էր անցել՝ օրինակ ծառայելով ապագա բժիշկների համար: Պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների անունից ցավակցում եմ Էդուարդ Սեկոյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին: …նենգ հիվանդությունը կրկին հաղթեց…»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր