00:00:00

Պարզվել են նախկինում կատարված դեպքի հանգամանքները. 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

23:59, 04 նոյեմբեր 2021 Հասարակություն

Օգոստոսի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն բուժօգնության դիմած 39-ամյա տղամարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել էր մեքենայի վրա գործ անելիս ընկնելու հետևանքով: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել: Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով և համագործակցելով ոստիկանության ՔՈԳՎ, օպերատիվ-փնտրողական և Լոռու մարզային վարչությունների, ինչպես և Թումանյանի քննչական բաժնի ծառայողների հետ, պարզեցին դեպքի հանգամանքները, ինչի արդյունքում նոյեմբերի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Դսեղ գյուղի 22-ամյա մի բնակչի: Նա ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր