00:00:00

Կորոնավիրուսով վարակման դեպքերը Եվրոպայում ռեկորդային ցուցանիշի են հասել. ԱՀԿ

23:39, 04 նոյեմբեր 2021 Հասարակություն

Կորոնավիրուսով վարակման դեպքերը ռեկորդային ցուցանիշի են հասել Եվրոպայի շատ քաղաքներում ձմռանն ընդառաջ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր ալիքը բնութագրել է որպես «լուրջ մտահոգության առիթ»: Վիրուսի տարածման դեպքերը, որոնք հատկապես շատ են Արևելյան Եվրոպայում, քննարկումների տեղիք են տվել, թե արդյոք պետք է վերսկսել տեղաշարժման սահմանափակումները Սուրբծննդյան տոներին ընդառաջ: Բացի այդ, քննարկվում է հարցը, թե ինչպես կարելի է համոզել մարդկանց պատվաստվել: Միևնույն ժամանակ նշվում է, որ ասիական երկրները, բացառությամբ՝ Չինաստանի, վերաբացում են իրենց զբոսաշրջային հատվածը աշխարհի մյուս երկրների համար: «Կորոնավիրուսի տարածումը Եվրոպայի տարածաշրջանի 53 երկրում լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ԱՀԿ տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն՝ հավելելով, որ թվերի աճը պայմանավորված է «Դելտա» հիմնամանրէի արագ տարածմամբ: Անցյալ շաբաթ կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Եվրոպայում ավելացել է 6 տոկոսով՝ մոտ 1.8 մլն նոր դեպքի գրանցմամբ: Մահվան ելքով դեպքերի թիվն աճել է 12 տոկոսով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր