00:00:00

Դպրոցներում արձակուրդների երկարացումն ու բուհերի՝ դասերին առցանց անցնելը դրական միտումներ է ցույց տվել. Ավանեսյան

20:18, 04 նոյեմբեր 2021 Հասարակություն

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում:
Նա ասաց, թե դպրոցներում արձակուրդների երկարացումն ու բուհերի՝ դասերին առցանց անցնելը որոշակի դրական միտումներ է ցույց տվել. «Հիվանդացության առումով եւ վերարտադրողականության առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերի առումով», - ասաց նա:
Նախարարը նշեց, որ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ լարված, սակայն հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվի մի փոքր նվազում կա. «Բայց մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն մնում: Մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին: Մահճակալային ֆոնդն արդեն 3100-ից անց է, եւ մենք հընթացս նաեւ անում ենք աշխատանքներ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու՝ պլանային ընթացիկ որոշակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով այդ մահճակալները տրամադրում ենք կովիդ պացիենտներին»,- ասաց նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր