03:41:13

Դպրոցներում արձակուրդների երկարացումն ու բուհերի՝ դասերին առցանց անցնելը դրական միտումներ է ցույց տվել. Ավանեսյան

16:51, 04 նոյեմբեր 2021 Հասարակություն

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 4-ի նիստում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում: Նա ասաց, թե դպրոցներում արձակուրդների երկարացումն ու բուհերի՝ դասերին առցանց անցնելը որոշակի դրական միտումներ է ցույց տվել. «Հիվանդացության առումով եւ վերարտադրողականության առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերի առումով», - ասաց նա: Նախարարը նշեց, որ մահճակալային ֆոնդը շարունակում է մնալ լարված, սակայն հոսպիտալացման սպասող քաղաքացիների թվի մի փոքր նվազում կա. «Բայց մահճակալները ոչ մի վայրկյան ազատ չեն մնում: Մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին: Մահճակալային ֆոնդն արդեն 3100-ից անց է, եւ մենք հընթացս նաեւ անում ենք աշխատանքներ լրացուցիչ մահճակալներ ներգրավելու՝ պլանային ընթացիկ որոշակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով այդ մահճակալները տրամադրում ենք կովիդ պացիենտներին»,-ասաց նախարարը:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31