00:00:00

ՌԴ-ում ԱՆ-12 օդանավի կործանման վայրում 5 զոհի մարմին է հայտնաբերվել

22:39, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

ՌԴ Իրկուտսկի մարզում ԱՆ-12 օդանավի կործանման վայրում հինգ զոհի մնացորդներ են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցիչներին: «Օդանավի ընկնելու վայրում հայտնաբերվել են զոհերից 4-ի մարմիններն ու ևս մեկմարդու մարմնի մասեր»,- հայտնել է գործակալության զրուցակիցը: Վերջինս հավելել է, որ ավիավթարի հետևանքով տեղում ավերածություններ և զոհեր չեն գրանցվել: Դեպքի վայրում աշխատում է ավելի քան 110 մարդ և շուրջ 60 միավոր տեխնիկա: Հիշեցնենք, որ ավիավթարի լուրը ստացվել էր քիչ առաջ: Այն ժամանակ հաղորդվում էր, որ բեռնափոխադրում իրականացնող օդանավում 8 մարդ է եղել: Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ կործանված ինքնաթիռում Բելառուսի և այլ երկրների քաղաքացիներ են եղել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր