ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ռուսաստանի Դ. Ի. Մենդելեևի անվան միջազգային մրցանակը հիմնարար գիտությունների ոլորտում նվաճումների համար շնորհվել է գիտնականներ Յուրի Հովհաննիսյանին և Վինչենցո Բալցանին։ Այդ մասին գրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունը։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Հովհաննիսյանին մրցանակը շնորհվել է «պարբերական աղյուսակի սահմաններն ընդլայնած բեկումնային հայտնագործությունների, ինչպես նաև համաշխարհային մասշտաբով հիմնարար գիտությունների առաջմղման գործում ունեցած նշանակալի ավանդի համար»։