00:00:00

Գուցե ընդունելի թեկնածու եմ ընդդիմության համար, այդ պատճառով թեկնածու չեն առաջադրել. Արմավիրի քաղաքապետ

00:09, 03 նոյեմբեր 2021 Հասարակություն

Դեկտեմբերի 5-ին Արմավիրում սպասվող ՏԻՄ ընտրություններում միակ առաջադրված ուժ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ծրագրերում ոչինչ չի փոխի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի քաղաքապետի թեկնածու Դավիթ Խուդաթյանը։ «Պատրաստվում ենք քարոզարշավ անել Արմավիր քաղաքում և արդեն խոշորոցված համայնքում, որին ևս 10 համայնք է միացել։ Հանդիպումներ ենք պլանավորում այնպես, ինչպես կանեինք խիստ մրցակցային պայմաններում։ Մեր պլաններում ոչինչ չի փոխվել, շարժվելու ենք նույն ուղղությամբ, որովհետև բնակիչների հետ հանդիպումները օգտակար են ցանկացած համայնքի ղեկավարի համար»,- նշեց Դավիթ Խուդաթյանը։ Խուդաթյանն ասաց, որ չի կարող ասել, թե ինչու է Արմավիրում միայն ինքն առաջադրված։ «Հույս ունեմ՝ ընդունելի թեկնածու եմ նաև ընդդիմության համար, այդ պատճառով թեկնածու չեն առաջադրել։ Եթե ընդունելի չլինեի, թեկնածու կառաջադրեին։ Երեք տարվա աշխատանքը միտված է եղել նաև նրան, որ ընդունելի թեկնածու լինեմ նաև ընդդիմության համար, որովհետև համայնքի ղեկավարը և իշխանականների և ընդդիմադիրների համայնքի ղեկավարն է ու այս փաստը կարծում եմ՝ պարտավորեցնող է»,- հավելեց Դավիթ Խուդաթյանը։ Նշենք, որ դեկտեմբերի 5-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու նաև Արմավիր խոշորացված համայնքում։ Առաջադրված միակ թեկնածուն քաղաքի գործող քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Խուդաթյանն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր