00:00:00

ՀՅԴ-ն 20 խոշորացված համայնքում կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

23:59, 02 նոյեմբեր 2021 Հասարակություն

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը տեղեկացնում է, որ ակտիվորեն կմասնակցի 2021 թ. դեկտեմբերի 5-ին նախատեսված՝ համայնքների ավագանիների ընտրություններին: Կուսակցությունը մասնակցում է նաև նոյեմբերի 14-ին անցկացվելիք՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի ավագանու ընտրություններին: Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ-ն կմասնակցի Արագածոտնի մարզի Աշտարակ, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ, Կոտայքի մարզի Աբովյան, Հրազդան, Նաիրի և Նոր Հաճն համայնքներում: Կուսակցությունը դաշինքներով կմասնակցի Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Մարտունի, Արմավիրի մարզի Վաղարշապատ, Բաղրամյան, Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Շիրակի մարզի Ախուրյան, Արագածոտնի մարզի Թալին և Վայոց Ձորի Մարզի Ջերմուկ համայնքներում: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր