00:00:00

Ջոլին մարմնից հեռացրել է Բրեդ Փիթին նվիրված դաջվածքը (լուսանկար)

00:58, 29 հոկտեմբեր 2021 Շոուբիզնես

Դերասանուհի Անջելինա Ջոլին հեռացրել է իր թևի դաջվածքը, որը նվիրված էր նախկին ամուսնուն՝ Բրեդ Փիթին։ Դա նկատել են աստղի երկրպագուները, գրում է korrespondent.net-ը։ Խոսքը Ջոլիի ձախ ուսին դաջվածքի մասին է։ Այն բաղկացած էր այն աշխարհագրական կետերի լայնություններից և երկայնություններից, որտեղ ծնվել են նրա երեխաները, ինչպես նաև նախկին սիրելին: Առաջին տողը Կամբոջայում գտնվող վայրն է, որտեղ ծնվել է նրա ավագ որդին՝ Մեդոքսը, երկրորդը՝ Եթովպիայում է, որտեղ ծնվել է նրա դուստրը՝ Զախարան, երրորդը՝ Նամիբիայում է, որտեղ Անջելինան ծնել է իր դստերը՝ Շայլոյին, չորրորդը Վիետնամում է, որտեղ ծնվել է նրա որդին՝ Պաքս Թիենը, հինգերորդը և վեցերորդը՝ Ֆրանսիայում է, որտեղ ծնվել են երկվորյակներ Նոքսը և Վիվիենը։ Անհետացել է վերջին տողը, որը խորհրդանշում էր Բրեդ Փիթի ծննդավայրն Օկլահոմայում: Հիշեցնենք, որ Ջոլին Փիթից ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016 թվականին։ 2019 թվականի գարնանը նրանց ամուսնությունը պաշտոնապես դադարեցվել է։ Հետագա բոլոր տարիներին մինչ օրս նախկին ամուսինները պայքարում են երեխաների խնամակալության իրավունքի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր