00:00:00

«Նոր հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք հետքայլ են արել. այժմ նրանք ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում». Էրդողանը ողջունել է 10 երկրների հայտարարությունը

02:19, 26 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Թուրքիան հետքայլ է համարում երկուշաբթի 10 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Կանադայի դեսպանների հայտարարությունն առ այն, թե իրենք մտադիր են հարգել Թուրքիայի Հանրապետության օրենքները: Այս մասին երկուշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում կառավարության նիստից հետո կայացած մամուլի ասուլիսին, գրում է ՏԱՍՍ-ը: «Թուրքիայում արդարադատությունը չի լսի ոչ մեկի հրամանը։ Դեսպանների խմբի հայտարարություններն ուղղված են ուղղակիորեն մեր երկրի և մեր ինքնիշխանության դեմ։ Ոչ ոք չի կարող մնալ Թուրքիայում, եթե  հարգանք չի ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ Նրանց նոր հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանք հետքայլ են արել։ Այժմ նրանք ավելի զգույշ կլինեն իրենց հայտարարություններում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ Էրդողանի խոսքով՝ Թուրքիան «երբեք առանց պատճառի որևէ գործողություն չի ձեռնարկում»։ «Կամ դուք կընդունեք այս պետության մեծությունը, կամ կշարունակեք պայքարել ամբարտավանության և ատելության փոսում, մինչև չխեղդվեք», - հավելել է նա: Հոկտեմբերի 21-ին Էրդողանը քննադատել էր ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպաններին՝ ասելով, որ նրանք միջամտում են երկրի դատական հարցերին:Նույն օրը նրանք կանչվել էին Թուրքիայի ԱԳՆ՝ իրավապաշտպան Օսման Քավալայի դատավարության վերաբերյալ համատեղ հայտարարության հրապարակման կապակցությամբ։ ԱՄՆ դեսպանատան Twitter-ի էջում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ հոկտեմբերի 18-ի հայտարարության հետ կապված մի շարք խնդիրների լուծման նպատակով դիվանագիտական առաքելությունն ընդգծում է հավատարմությունը դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի 41-րդ հոդվածին, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Կանադայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանությունները, որոնք աջակցել են Օսման Քավալայի գործով հայտարարությանը, կիսվել են ԱՄՆ դիվանագիտական առաքելության այս հրապարակմամբ: Ավելի ուշ նրանց միացել են Գերմանիայի և Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունները։ Շաբաթ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ հանձնարարել է հանրապետության արտաքին գործերի նախարարությանը «պերսոնա նոն գրատա» հայտարարել 10 երկրների դեսպանների, որոնք հայտարարություն են արել Քավալայի գործով դատավարության վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր