00:00:00

Ադրբեջանի պաշտպանության նախարարը ՆԱՏՕ-ի ներկայացուցչի հետ քննարկել է սահմանային իրավիճակը

01:49, 26 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի համագործակցության հիման վրա անվտանգության վարչության պետ Ֆրանչեսկո Դյելլայի հետ քննարկել է երկրի պետական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Պաշտպանության նախարարը մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Լեռնային Ղարաբաղի տարածքներում իրականացվող աշխատանքների մասին, ինչպես նաեւ պետական սահմանին տիրող ընթացիկ իրավիճակը: Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը գոհունակություն է հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության ներկա վիճակի վերաբերյալ, ինչպես նաև «այդ ոլորտում ձեռք բերված դրական արդյունքների եւ կարեւորել է փոխգործակցության հետագա զարգացումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր