00:00:00

Չինաստանում, 3 տարեկանից սկսած, երեխաներին կպատվաստեն ընդդեմ կորոնավիրուսի

01:16, 26 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Չինաստանում 3 տարեկանից սկսած՝ երեխաները OVID-19-ի դեմ  պատվաստանյութեր կստանան, գրում է startribune.com-ը՝ մանրամասնելով, որ երկրի բնակչության 76%-ը լիովին պատվաստվել է, և իշխանությունները զրոյական հանդուրժողականության քաղաքականություն են վարում վարակի նոր բռնկումների նկատմամբ։ Այսպիսով, Չինաստանը դառնում է աշխարհի այն սակավաթիվ երկրներից մեկը, որը սկսել է նման վաղ տարիքից պատվաստել երեխաներին ընդդեմ կորոնավիրուսի։ Օրինակ՝ Կուբան,  սկսել է պատվաստանյութերի մշակում 2 տարեկան երեխաների համար: ԱՄՆ-ն և շատ եվրոպական երկրներ թույլատրում են COVID-19-ի դեմ պատվաստել մինչև 12 տարեկաններին, թեև ԱՄՆ-ն արագորեն շարժվում է դեպի 5-ից 11 տարեկան երեխաների պատվաստումները թույլատրելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա առնվազն հինգ նահանգներում իշխանությունները վերջին օրերին ծանուցումներ են տարածել՝ հայտարարելով, որ 3-ից 11 տարեկան երեխաներին կպահանջվի պատվաստումներ կատարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր