00:00:00

ՌԴ-ում գազի արտահոսքի հետևանքով առաջացած պայթյունից բնակելի շենքի 2 հարկ է փլուզվել

00:32, 26 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ՌԴ Նաբերեժնիե Չելնի քաղաքում պանելային հինգհարկանի բնակելի շենքում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել: Պայթյունն ավերել է երկու հարկի մի քանի բնակարան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը: «Նախնական տվյալներով՝ ավերվել է վեց բնակարան վերջին երկու հարկերում»,- հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունից։ Այս տեղեկությունը հաստատել է քաղաքապետ Նաիլ Մագդեևը: Փլատակների տակ չորս մարդ է եղել, երեքին հաջողվել է փրկել։ Նրանցից մեկը՝ 2010 թվականին ծնված երեխան, տեղափոխվել է հիվանդանոց: Շենքից տարհանվել է 32 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր