00:00:00

Ոստիկաններից փախչելու ընթացքում անչափահաս վարորդը վնասել է փողոցում կայանված մեքենաները

20:04, 25 հոկտեմբեր 2021 Իրավական

Ոստիկանության պարեկային ծառայության գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները հոկտեմբերի 23-ին, ժամը 00.20-ին,  Պուշկինի և Փարպեցու փողոցների խաչմերուկում նկատել են առանց համարանիշերի «ԲՄՎ» մակնիշի մեքենա: Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանները բարձրախոսով հայտարարել են, որ վարորդը կանգնեցնի մեքենան, սակայն նա դիմել է փախուստի՝ ճանապարհին վնասելով Պուշկինի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում կայանված ավտոմեքենաները: Պարզվել է, որ «ԲՄՎի» վարորդն անչափահաս է: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր