00:00:00

Սուդանի մայրաքաղաքն ամբողջությամբ շրջափակվել է բանակի կողմից. ԶԼՄ-ներ

15:59, 25 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Սուդանի մայրաքաղաք Խարթումը երկուշաբթի առավոտից ամբողջովին շրջապափակել է բանակայինների կողմից: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով տեղի հեռուստաալիքին, քաղաքի բոլոր մուտքերը փակվել են, փակ են կամուրջները և կենտրոնական փողոցները: Բացի այդ, զինվորականները շրջափակել են մայրաքաղաքի օդանավակայանը՝ սահմանափակելով դրա հասանելիությունը: Միևնույն ժամանակ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը հայտնում է, որ խոշոր ավիաընկերությունները դեռևս երկու օր առաջ դադարեցրել են չվերթները դեպի Խարթում: Հաղորդվում է նաև, որ փողոց են դուրս եկել մարդիկ, որոնք արձագանքել են  քաղաքացիական ուժերի՝ երկրում իշխանության բռնազավթմանը դիմակայելու կոչերին: Ցուցարարներն անվադողեր են այրում: Երկրում ժամեր առաջ զանգվածային ձերբակալություններ են սկսվել իշխող Ինքնաիշխան խորհրդի առաջնորդ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանի և վարչապետ Աբդալլա Համդոկի հանդիպումից հետո: Ձերբակալվել են մի շարք նախարարներ: Առաջիկայում սպասվում է Ալ-Բուրհանի հայտարարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր