00:00:00

Սեբաստիայի փողոցում վրաերթի հետևանքով երկու անձ տեղում մահացել է. 29-ամյա վարորդը ձերբակալվել է

15:33, 25 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Սեբաստիայի փողոցում երկու հետիոտնի վրաերթի ենթարկած «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Հիշեցնենք, որ երեկ երեկոյան՝ ժամը 19.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ոստիկանությունից հայտնում են, որ «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Հրայր Խաչատրյանին և 57-ամյա Սուսաննա Խաչատրյանին, որոնք տեղում մահացել են, իսկ մեքենայի վարորդը հեռացել է պատահարի վայրից: «Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, նախաքննական մարմին է ներկայացել 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը: Երիտասարդը ձերբակալվել է: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում են ոստիկանությունից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր