00:00:00

LRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխները

13:28, 25 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ներկայացված լուսանկարներն արվել են LRO սարքի միջոցով սելենոցենտրիկ ուղեծրում: Դրանց վրա երեւում է լուսնային մակերեւույթի հատվածը Գրույթույզեն խառնարանի շրջանում: Նախկինում այդ շրջանն ամբողջության հրաբխային ակտիվության կենտրոն էր, գրում է universemagazine.com-ը՝ հղում անելով lroc.asu.edu-ին: Այդ զանգվածներն իրենցից ներկայացնում են հրաբխային գմբեթներ: Առաջինի տրամագիծը կազմում է շուրջ 20 կմ, բարձրությունը հասնում է 1500 մետրի: Երկրորդ հրաբխի տրամագիծը 27 կմ է, բարձրությունը՝ 1800 մետր: Այդպիսի ձեւավորումներն առաջանում են կպչուն լավայի արտանետման արդյունքում, որը պարունակում է մեծ քանակությամբ կրեմնիում: Ի տարբերություն շատ ավելի քիչ շարժունություն ունեցող բազալտային լավայի, որը հեշտությամբ հոսում է եւ խորտակում շրջակա միջավայրը, այն պարզապես քարանում է նախքան ժայթքման ավարտը: Խցանված հրաբուխը փքվում է, ինչը ժամանակի ընթացքում հանգեցնում է գմբեթի ձեւավորման: Հաջորդիվ ժայթքման դեպքում այն կարող է պայթել: Կրեմնիումի լավա ժայթքող երկրային հրաբխերը սովորաբար կապված են երկու առանցքային բաղադրիչների՝ ջրի ու տեկտոնիկ սալիկների հետ: Քանի որ Լուսնի վրա չկան ո՛չ տեկտոնիկ սալիկներ, ո՛չ ջուր, դա օրինաչափական հարց է առաջացնում Mons Gruithuisen Gamma, Mons Gruithuisen Delta եւ այդօրինակ տարբեր գմբեթների ձեւավորման մեխանիզմի մասին: Կա մի քանի տեսություն, որոնք բացատրում են այդ գործընթացը, սակայն դրանց ստուգումը կպահանջի այդ տարածաշրջանի ուսումնասիրության համար սարքի ուղարկում, որը դեպի Երկիր կբերի բնահողի նմուշները: Այդպիսի առաքելություն է նախատեսվում իրագործել NASA-ի կողմից 2025 թվականին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր