00:00:00

Հրդեհ` «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» նկուղում․ տարահանվել է 60 քաղաքացի

17:51, 24 հոկտեմբեր 2021 Իրավական

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հեթապահ բժիշկը։ Փրկարարները տարահանել են 60 քաղաքացու։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։12-ին մարվել՝ 12։14-ին։ 40 քմ տարածքում այրվել է աղբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր