00:00:00

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից զոհվածների թիվը հասավ 6-ի

22:43, 23 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Երեւան-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած եւս մեկ   կին է այսօր հիվանդանոցում մահացել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։ Նա նշեց, որ մահացածը 35 տարեկան էր, ուներ բազմաթիվ  կոտրվածքներ կոնքի հատվածում, ողնաշարի հատվածում, բոլոր կողերի կոտրվածքներ, թոքերի սալջարդ, գանգուղեղի տրավմա: Նշենք, որ այս պահին «Արմենիա» բժշկական կենտրոնում այդ վթարից տուժած 8 քաղաքացի է բուժում ստանում, որոնցից 1-ը վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը ծանր է, բայց կայուն, մնացածի վիճակը միջին ծանրության է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր