00:00:00

ՀՀ դեսպանը Տոռեմոլինոս քաղաքում մասնակցել է խաչքարի բացմանը

22:39, 23 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ մեր դեսպանը՝ Վլադիմիր Կարմիրշալյանն այսօր Տոռեմոլինոս քաղաքում մասնակցել է խաչքարի բացման արարողությանը, որի շրջանակներում հանդես է եկել ելույթով։ Միջոցառմանը ներկա են գտնվել նաև Տոռեմոլինոսի քաղաքապետ Խոսե Օրտիսը, Իսպանիայում և Պորտուգալիայում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հայրապետական պատվիրակի ներկայացուցիչ Հայր Շնորհք Սարգսյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Քաղաքապետ Օրտիսի խոսքերով՝ Տոռեմոլինոսն այս կերպ իր համերաշխությունն է հայտնում ցեղասպանությունը վերապրած հայ ժողովրդին։Խաչքարը նվիրաբերել է գործարար Հրանտ Դոլուխանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր