00:00:00

Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ուժեր է մոտեցնում Ռուսաստանի սահմաններին

22:19, 23 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է մոտեցնում ՌԴ սահմաններին: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ռուսաստանին ռազմական զսպման կոչերի ֆոնին ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է մոտեցնում մեր սահմաններին: Գերմանիայի պաշտպանության նախարարը լավ պետք է իմանա, թե ինչպես է սա ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար: Եվրոպայում պետք է մեկ ընդհանուր անվտանգություն լինի՝ առանց Ռուսաստանի շահերը ոտնահարելու: ՆԱՏՕ-ն, սակայն, պատրաստ չէ այս հարցում հավասար երկխոսության»,-նշել է Շոյգուն: Նա աղետ է համարել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զսպման ծրագրի իրականացման արդյունքները: «ՆԱՏՕ-ի զսպման ծրագրի իրականացումն Աֆղանստանում աղետով ավարտվեց, որով այժմ զբաղվում է ամբողջ աշխարհը»,-ասել է նախարարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր