00:00:00

Էլիդա Քոչարյանը արծաթե մեդալ նվաճեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում

21:26, 23 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր անցկացվում են եզրափակիչ մարտերը։ Առաջինը ռինգ մտան աղջիկները: 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Էլիդա Քոչարյանը 0:5 հաշվով պարտվեց ռուսաստանցի Նադեժդա Գոլուբևային և ստիպված բավարարվեց արծաթե մեդալով: Երեկոյան հերթին հանդես կգան տղաները: Եվրոպայի ոսկե մեդալի համար Հայաստանից կպայքար կմղեն 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր