00:00:00

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով. Եղանակը Հայաստանում

21:12, 23 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով: «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին և 26-ին սպասվում է անձրև: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +3+5, վաղը ցերեկը՝ +19+21։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+17, Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +13+16, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +17+20, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4+2, ցերեկը՝ +13+17, Լոռիում գիշերը՝ -3+1, ցերեկը՝ +15+20, Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +18+22, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -4+1, ցերեկը՝ +11+15, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +16+20, Արարատում գիշերը՝ +1+6, ցերեկը՝ +19+22, Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +19+22, Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12+16, Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +20+22, Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +21+24, Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +13+17, Արցախում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +20+23։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր