00:00:00

Հրապարակվել է ամենաթանկարժեք մեքենաշինական ընկերությունների ցանկը

19:49, 23 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ամերիկյան Interbrand խորհրդատվական ընկերությունը հրապարակել է ամենաթանկարժեք ընկերությունների ամենամյա վարկանշային ցանկը: Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ավտոմաբիլային ընկերությունների թվում առաջին տեղն զբաղեցրել է Toyota ընկերությունը, որը 7-րդ հորիզոնականն է զբաղեցրել ընդհանուր վարկանիշում: Ճապոնական ընկերությունը գնահատվում է 54,1 մլրդ դոլար, որը 5 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի: Երկրորդ տեղում է գերմանական Mercedes-Benz-ը՝ 50.8 մլրդ դոլարով (3 տոկոս աճ), իսկ առաջատար եռյակը եզրափակում է BMW-ն՝ 41,6 մլրդ դոլարով (5 տոկոսի աճ): Անցյալ տարվա համեմատ առաջատարների եռյակն անփոփոխ է մնացել: Առաջատար հնգյակում, սակայն, փոփոխություններ եղել են: Եթե անցյալ տարի 4-րդ և 5-րդ հորիզոնականները զբաղեցրել էին ճապոնական Honda և հարավկորեական Hyundai-ն, ապա այս տարի 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Tesla-ն բարձրացել է 4-րդ հորիզոնական: Անցյալ տարի այն վեցերորդն էր: Իլոն Մասկի ընկերությունը գնահատվում է 36.3 մլրդ դոլար: Առաջատար տասնյակում տեղ են գտել Hyundai, Audi, Volkswagen, Ford և Porsche ընկերությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր