Աֆղանստանի նոր իշխանությունները ջանքեր են գործադրում բնակչության կյանքի որակը բարելավելու համար։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ ուրբաթ օրը տարածված մեկնաբանության մեջ։
«Աֆղանստանի նոր ղեկավարությունը ջանքեր է գործադրում բնակչության կյանքի որակի բարձրացման ուղղությամբ։ Աշխատանքներ են տարվում որոշ նահանգներում էլեկտրամատակարարման համակարգի բարելավման ուղղությամբ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թալիբների իշխանություններից («Թալիբան» շարժումն արգելված է ՌԴ-ում) պոլիոմիելիտի դեմ պատվաստումներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Հայտարարել են, որ մտադիր են մոտ ժամանակներս թույլ տալ աղջիկներին հաճախել միջնակարգ դպրոցներ ամբողջ երկրում», - ասել է նա՝ մեկնաբանելով Աֆղանստանում տիրող իրավիճակը։
Նրա խոսքով՝ ՌԴ - ն շարունակում է ուշադիր հետեւել այդ երկրում տիրող իրավիճակին, որտեղ պահպանվում է լարված հումանիտար իրադրությունը: «ԱՄՀ-ն հրապարակել է կանխատեսումը, ըստ որի՝ այս տարի Աֆղանստանի ՀՆԱ-ն 30 տոկոսով կկրճատվի՝ պետության համալիր տնտեսական խնդիրների պատճառով, - նշել է դիվանագետը։ - Աֆղանստանի հարցով խորհրդակցությունների մոսկովյան ձեւաչափի մասնակից երկրների հավաքական կոչի ֆոնին (հոկտեմբերի 20 - ի նրա հերթական նիստի արդյունքներով) ՄԱԿ-ի հովանու ներքո Աֆղանստանի հարցով միջազգային դոնորական խորհրդաժողովի անցկացման ֆոնին ուշադրություն են դարձրել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլա Շահիդի՝ միջազգային հանրակցությանը հղած կոչին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին՝ երկրում սոցիալ-տնտեսական իրադրության հետագա վատթարացումը կանխելու նպատակով»: