00:00:00

Վանա լիճը տեղումների պակասի պատճառով մինչեւ 10 կմ հետ է քաշվել

23:22, 22 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հայկական լեռնաշխարհի 2-րդ ամենախոշոր լիճ հանդիսացող Վանը տեղումների պակասի պատճառով  շարունակում է չորանալ։ Թուրքական  Gazeteduvar կայքի  փոխանցմամբ՝  Վանա լճի մակարդակի իջեցումը շարունակում է  անհանգստացնել  բնապահպաններին։ Արբանյակային լուսանկարները 2019 եւ 2021 թվականների միջեւ լուրջ մտահոգություններ են առաջացրել։ Վանա լճի որոշ հատվածներում ջուրը մինչեւ 10 կմ հետ է քաշվել։ Վանի Հարյուրամյա համալսարանի դասախոսներից Մուսթաֆա Աքքուշը ուշադրության է հրավիրել  այն հանգամանքի վրա, որ Վանա լճի մակարդակի իջեցումը վտանգում է լճի միակ ձկնատեսակ տառեխի գոյությունը, քանի որ տառեխները ձվադրման համար լճից դուրս են գալիս դեպի գետերի, իսկ մակարդակի իջնելու եւ գետերի նոսրանալու հետեւանքով չեն կարողանում ժամանակին ձվադրումներ իրականացնել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր