00:00:00

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ-ում հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ

03:22, 22 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Ազգային ժողովում խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանը: Պատգամավորները, սակայն, չցանկացան հանդիպումից մանրամասներ հայտնել եւ չհստակեցրին, թե ինչ հարցեր են եղել հանդիպման օրակարգում՝ առաջարկելով այդ հարցով դիմել խմբակցության ղեկավար կազմին: Խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանի, ինչպես նաեւ՝ խմբակցության ղեկավարի եւ քարտուղարի հետ կապ հաստատել, սակայն, չհաջողվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր