00:00:00

Լավրովն Արցախի հետ կապված մարդասիրական հարցեր կքննարկի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ

01:48, 22 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 22-ին կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ։ Այս մասին հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը: «Հոկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ, ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի ղեկավար Մարտին Գրիֆիթսի հետ»,- ասել է նա: «Նախատեսվում է քննարկել ՄԱԿ-ի միջոցով մարդասիրական օգնության տրամադրման հարցերը Սիրիայում, Աֆղանստանում, Եմենում, Եթովպիայում, Ուկրաինայում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում»,- հավելել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր