00:00:00

Ամասիայի ոստիկանները ապօրինի պահվող մարտական նռնակ ու զրահաբաճկոն են հայտնաբերել

01:37, 22 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություն ստացան, որ Մայիսյան գյուղի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է զինամթերք: Ոստիկանությունից  հայտնում են, որ նույն օրը Ախուրյանի բաժնի գործընկերների հետ զննեցին տղամարդու տան բակը։ Պարսպի մոտ դասավորված անվադողերի մեջից հայտնաբերվեցին պայթուցիչով մարտական նռնակ ու զրահաբաճկոն, որոնք առգրավվեցին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նռնակի և զրահաբաճկոնի ձեռք բերման աղբյուրը քննությամբ պարզվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր