Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ՌԼԴԿ) առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կանխատեսել է երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը. նրա խոսքով ՝ ամեն ինչ կսկսվի Ուկրաինայից: Քաղաքական գործիչը նաև նշել է ամսաթիվը`2027 թ.: Նա նման հայտարարություն է արել «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում, գրում է mk.ru-ն:
Ժիրինովսկին վստահություն է հայտնել, որ զորավարժությունների քողի տակ ՆԱՏՕ-ի երկրները զենք ու զինամթերք են բերում ռուսական սահմանների մոտ։
«Սա պատերազմին պատրաստվելու ևս մեկ փուլ է, և հաջորդ զորավարժությունները 2027 թվականին կվերածվեն մարտադաշտի, իսկական պատերազմ կսկսվի», - ասել է նա:
Հարցին, թե ինչու պատերազմը կսկսվի 2027 թվականին, Ժիրինովսկին պատասխանել է, որ կցանկանար հերթական տարեդարձը նշել հանգիստ մթնոլորտում:
«Ես ուզում եմ հանգիստ նշել իմ 80-ամյակը: 2026 թ. 80-ամյակս է, իսկ հետո, խնդրում եմ, սկսեք իմ 85-ամյակից առաջ», - ասել է քաղաքական գործիչը: