00:00:00

40-ամյա տղամարդու մոտ թմրանյութի 4 փաթեթ է հայտնաբերվել

23:08, 21 հոկտեմբեր 2021 Իրավական

Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մարտունի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցից բերման ենթարկեցին Եղվարդի 40-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց 4 փաթեթ կանեփանման զանգված: Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ թմրանյութն իրենն է, պատրաստել է Եղվարդի իր հողամասում աճած կանեփի թփերից` անձնական օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր