00:00:00

Որսագողություն՝ Կոտայքի մարզ. անտառում հայտնաբերվել է գլխի վնասվածքով կիսանեխած արջ

22:50, 21 հոկտեմբեր 2021 Իրավական

Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննական բաժանմունքում որսագողության փաստով նյութեր են նախապատրաստվում, գրում է shamshyan.com-ը։ Հոկտեմբերի 15-ին Հրազդանի ոստիկանություն է դիմել Կոտայքի մարզի բնակիչ Վարդան Գ․-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 16։30-ի սահմանում հերթական ստուգողական շրջայցի ժամանակ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսության Մեղրաձորի անտառպետության 1-ին պահաբաժնում՝ դեպի Ապարան տանող ճանապարհին, հայտնաբերել է կիսանեխած արջ՝ գլխի շրջանում վնասվածքով։ Ոստիկանություն հրավիրված Վ. Գրիգորյանը, ով աշխատում է Հրազդանի անտառտնտեսությունում՝ որպես պահպանության ինժեներ, հրաժարվել է կտրոն-անցագիր ստանալուց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր